Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն ու ակումբի ղեկավարությանը խնդրում է նկատելիորեն բարձրացնել իր աշխատավարձը:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, 32-ամյա պորտուգալացին ցանկանում է տարեկան ավելի քան 40 մլն եվրո ստանալ. այդպիսի աշխատավարձեր են ստանում Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը ՊՍԺ-ում:
Այս պահին Ռոնալդուն «Ռեալում» տարեկան մոտ 21 մլն եվրո է ստանում: Գրեթե նույնքան աշխատավարձ է ՊՍԺ-ն առաջարկում «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել էր նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: