Նյու Յորքի բնակիչներ Կարա Մուլլինսը եւ Օսվալդո Հիմինեզը հարսանիքը ավտոբուսի մեջ են կազմակերպել, հայտնում է Associated Press-ը:
Զույգին ամուսնացրել է ծանոթը, որը հանուն դրա Կյանքի ունիվերսալ եկեղեցու հոգեւորական է դարձել, որը հոգեւոր աստիճան է տալիս բոլոր ցանկացողներին եւ թույլ է տալիս ցանկացած հավատք դավանել:
Հանդեսին 50 հյուր է մասնակցել եւ պատահական անցորդներ: Հարսանիքը հեռարձակել է NY1 հեռուստաալիքը:
Ապագա ամուսինները 13 տարի առաջ ծանոթացել են նույն երթուղու ավտոբուսում: Փեսացուն NY1-ին ասել է, որ անսովոր հարսանիքի գաղափարն իրեն է պատկանում, իսկ հարսնացուն աջակցել է առաջարկին:
Հունիսին հաղորդվել է, որ նորապսակներ Ջերեմի Վին եւ Չիա Սուաթ Հուանը ֆոտոշարք են կազմակերպել Apple-ի նոր խանութում: