Ամառային Esquire պարբերականում ֆոտոսեսիան «Z աշխարհների պատերազմը» նոր ֆիլմի գովազդային արշավի մի մասն է կազմում, որի պրեմիերան կայանալու է հունիսի 21-ին: Բացի դա պարբերականի էջերում հայտնվել է նաև դերասանի անկեղծ հարցազրույցը: Դերասանը մասնավորապես նշել է.« Ես մի քանի մոտ ընկեր, ընտանիք և ես չեմ կարող պատկերացնել ավելի երջանիկ կյանք»:
Կյանքում փոփոխությունների մասին դերասանը նշել է « Ձեռնարկելով ինչ-որ մի բան` ես միանգամից անցնում եմ ուրիշ գործի:Օրինակ ես այդպես էլ չեմ ավարտել քոլեջը: Ինչպիսի՞ մարդ եմ ես եղել այդ տարիներին: Այնպիսի մի տղա, որը այժմ ինձ ահաբեկում է,որը միշտ ճաշ է թողնում իր ափսեի վրա: Ես ասես թափառաշրջիկ լինեի: Այդ տղան մտածում էր, որ նա մեծացել է վակումի մեջ և ցանկանում էր տեսնել տարբեր բաներ, ցանկանում էր ներշնչվել: Ես դատարկ եմ անցկացրել տարիները: Այնուհետև ես զգացի, որ կորցնում եմ հնարավորություններ և փոխեցի գիտակցությունս: Դա տեղի է ունեցել տաս տարի առաջ: Ասես լուսավորում լիներ, երբ որոշեցի այլևս չկորցնել իմ հանարավորությունները: Ասես վերելքի զգացում լիներ»:
Դերասանը հոդվածում անդրադարձել է նաև իր երեխաներին:« Մտածելով ընտանիքի մասին`ես միշտ պատկերացնում էի, որ այն պետք է լինի մեծ: Ես ցանկանում էի, որ տանը տիրի անկարգություն: Մեր տանը մշտապես տիրում է երեխայի լաց, ծիծաղ և այլն: Այն ինձ շատ է դուր գալիս: Զզվում եմ, երբ այդպես չի լինում: Հնարավոր է, որ լավ կլիներ մեկ օր անցկացնել հյուրանոցում` մտածելով, որ վերջապես կկարողանամ կարդալ թերթ, սակայն հաջորդ իսկ օրը ես հոգնում եմ այդ վիճակից»,- նշել է Բրեդ Փիթը: