Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում օգոստոսի 27-ին մահացած 26-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանը օգոստոսի 23-ին էր հակառակորդի կողմից ծանր վիրավորումն ստացել: Բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Պայմանագրային զինծառայողը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան էր, 4 տարի ծառայում էր Արցախի զինված ուժերում:
Արտակ Բիշարյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ էր, սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից: Նա ընտանիքի միջնեկ երեխան էր, ունի քույր եւ եղբայր: