Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը Ռումինիայի և Դանիայի դեմ հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ Ֆուտբալի ակադեմիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռուսլան Կորյանը հավաքականին կմիանա ուշ երեկոյան: Օգոստոսի 29-ին և 30-ին հավաքականը կանցկացնի մարզումներ, իսկ օգոստոսի 31-ի առավոտյան կմեկնի Բուխարեստ: Այս պահին հավաքականի ճամբարում են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կիսապաշտպաններ
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)