Հայաստանը կարող է դառնալ ռուսական նորագույն С-350Е «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգի պոտենցիալ գնորդը:
Արդեն 2018 թվականին Ռուսաստանը կկարողանա արտասահմանյան զինծառայողներին առաջարկել С-350Е «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգերը։ С-350-ը ստեղծելիս օգտագործվել է Հարավային Կորայի համար RM-SAM զենիթահրթիռային համակարգի մշակման ժամանակ կուտակված փորձը։ Մասնավորապես՝ ռուս մասնագետները հասանելիություն են ստացել արեւմտյան տեխնոլոգիաների եւ տարրերի բազայի նկատմամբ։ Կորեական համակարգը իր ոճով նման է «Վիտյազ»-ին եւ օգատգործում է միեւնույն ռադարը։
Ստեղծել է նաեւ ԶՀՀ-ի՝ «Պոլիմենտ-Ռեդուտ» անվամբ «նավային» տարբերակը։
Ցամաքային «Վիտյազ»-ը նախատեսված է այսպես կոչված օբյեկտի ՀՀՊ խնդիրները լուծելու համար։ Այն ընթացքում չի կրակում, սակայն նրա գործարկման ժամանակը հինգ րոպե է։
«Վիտյազ»-ը բաղկացած է մարտական կառավարման կետից, բազմաֆունկցիոնալ 50Н6Е ռադարից եւ մեկնարկային սարքավորումից։ С-350-ի առավելությունն է կոմպակտ լինելն ու մեկ մեկնարկային սարքավորման վրա հրթիռների մեծ քանակությունը՝ 12։
Բացի այդ՝ «Վիտյազ»-ին պաշտպանություն պետք չէ, քանի որ նա ինքը կարող է հաղթահարել օդային հարձակման բոլոր տարրերը։ Դրա համար այն ունի հրթիռների երեք տեսակ՝ փոքր, միջին ու միջանկյալ հեռահարության։
«Սպառազինությունների արտահանում» պարբերականի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովն ասել է, որ «Վիտյազը» կարող է ցանկալի ապրանք լինել արտասահմանցի գնորդների համար։ ««Վիտյազ»-ն ամբողջովին նոր համալիր է, այլ ոչ թե խորհրդային համակարգի արդիականացումը, ինչի շնորհիվ С-350Е-ը գերազանցում է նունիսկ «Բուկ-M3»-ին։ Բացի այդ՝ այդ համակարգը С-400-ից ավելի էժան կլինի։ Այդ ամենը կարողէ լուրջ գնորդների ներգրավել»,-ասել է նա։
«Գնորդները կստանան միջին ու փոքր հեռահարության կոմպակտ համալիր՝ ՀՀՊ-ի հնարավորություններով։ Դա արդիական է պետությունների համար, որոնք ցանկանում են լիարժեք ՀՕՊ-ՀՀՊ ստեղծել եւ խուսափել նոր ծախսերից։ Գնորդներ կարող են դառնալ Հնդկաստանը, Ալժիրը, Հայաստանը, Վիետնամն ու Մերձավոր Արեւելքի այն երկրները, որոնք գումար չունեն С-400-ի համար»,-ընդգծել է փորձագետը։