Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22.45-ին տեղի կունենեա Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Խաղադաշտ դուրս կգան Ռումինայի և Հայաստանի ազգային հավաքականի ընտրանիները: Հանդիպումը տեղի կունենա Ռումինիայի հարկի տակ: Այս հանդիպումը չափազանց կարևոր է մեր ընտրանու համար քանի, որ պարտվելու դեպքում մեր ընտրանու շանսերը կտրուկ կնվազեն , իսկ հաղթանակի դեպքում մեր ընտրանին կվաստակի երեք միավոր և խմբում կունենա ինը միավոր:
Հաղթանակը կարևոր է նաև այն պատճառով քանի, որ մեր հիմնական մրցակիցներից ՝ Դանիայի հավաքականը մրցում է խմբի առաջատար Լեհաստանի հավաքականի հետ ,իսկ Չեռնոգորիայի հավաքականը կմրցի Ղազախստանի դեմ մրցակցի դաշտում:Այսօր հավաքականը լավ կազմով հանդես կգա հատկապես հարցակման գիծը : Այսօր կխաղա նաև Արազ Օզբիլիսը , իսկ Հենրիխ Մխիթարյանը կխաղա ենթակարձակվողի դիրքում:Դե ինչ սպասենք հանդիպմանը և մինչև վերջ հավատանք մեր հավաքականին: