Ամուսնալուծությունից հետո, գրեթե տաս տարի լրագրող ,հաղորդավարուհի, պրոդյուսեր Թինա Կանդելակին մշտապես խուսափողական պատասխան էր տալիս իր անձնական կյանքի մասին հարցերին:
Սակայն ռուսական լրատվամիջոցների տվյալներով Թինա Կանդելակին ամուսնացել է: Նրա ընտրյալը «Ռոստեխ» ընկերության 29-ամյա աշխատակից Վասիլի Բրովկոն է, ով Թինայից փոքր է 11 տարի:
Շարունակությունը ստորև
40-ամյա Կանդելակին առաջին անգամ խոստովանել է, որ Վասիլին իր ամուսինն է, Ռուսաստան-Անգլիա ֆուտբոլային հանդիպումից հետո. «Ամուսինս էքստազի մեջ է»,-գրել է Թինան:
Ավելի վաղ Կանդելակին ամուսնացած է եղել Անդրեյ Կոնդրահինի հետ, որից ունեցել է երկու երեխա:
Ներկայացնում ենք Թինայի և Բրովկոյի անձնական լուսանկարաները: