«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Իտալիայի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:
Հանդիպումը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 2-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին.
«Իսպանիա-Իտալիան ամենագեղեցիկ դիմակայություններից, որը դուք կարող եք տեսնել համաշխարհային ֆուտբոլում, և մեր մարզադաշտը` «Սանտյագո Բեռնաբեուն», պետք է հիանալի տեղ դառնա այսպիսի խաղի համար:
Ամբողջ աշխարհում կխոսեն այս խաղի մասին: Ես վստահ եմ, որ երկրպագուները կդառնան մեր 12-րդ խաղացողը»,- ասել է Ռամոսը «Ansa» գործակալությանը տված հարցազրույցում: