Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձի մասին:
«Գիտեի, որ Զլատանը նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ոչ ոքի չեմ ասել դրա մասին, սակայն երջանիկ եմ, քանի որ մեզ պետք է նրա անհատականությունը:
Իբրահիմովիչը մեծ օգուտ կբերի ակումբին: Նրա նպատակն է ԱՊԼ-ում հաղթելը: Ցանկանում ենք օգնել նրան այդ հարցում»,- Լուկակուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Իբրահիմովիչը մեկ տարվա պայմանագիր է կնքել մանչեսթերցիների հետ: