Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնիների շարքում նախանձելի հայ փեսացուների քառյակը:
Հայաստանն աշխարհին բազմաթիվ տաղանդավոր և հայտնի մարդկանց է նվիրել: Նրանց թվում կան նաև նախանձելի փեսացուներ:
Հենրիխ Մխիթարյան. հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան:
Համեստությունը, աշխատասիրությունը, հաջողակ լինելն ու հինգ լեզուների իմացությունը. այս լավ հատկանիշենրի շնորհիվ Հենրիխ Մխիթարյանը նախանձելի փեսացուների ցուցակում առաջիններից մեկն է:
Աղջիկների համար ֆուտբոլիստին իդեալական տղամարդու կերպար է: Ընդ որում, Հենրիխի հետ ամուսնանալ ցանկանում են ոչ միայն հայուհիները, այլև ռուս և եվրոպացի աղջիկները:
Ամբողջ աշխարհի գեղեցկուհիները, շունչները պահած, հետևում են սոցցանցերում ֆուտբոլիստի էջերին. արդյոք նրա կողքին կին չի հայտնվել: Հենրիխի երկրպագուհիների համար իսկական «հարված էր» տեսնել ֆուտբոլիստի և ռուս հաղորդավարուհի, մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ Հայաստանում արված համատեղ լուսանկարները:
Կարճ ժամանակ անց նրանք հանգիստ շունչ քաշեցին` Միկիի հետ Լոպիրևան ամուսնանալ չի պատրաստվում:
Արթուր Ալեքսանյան. Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն: