Երկուշաբթի օրը ժամը 16.00-ին ոստիկանությունը ցրել է մի խումբ երիտասարդների, որոնք փորձել են կազմակերպել հանրահավաք իրենց օժանդակությունը ցուցադրելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցող ցույցերին: Շուրջ 50 մարդ հավաքվել է Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև` կոչ անելով բավարարել Ստամբուլի ցուցարաների պահանջները:

Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ցուցարների վրա ճնշումները և հրաժարվել Թաքսիմ հրապարակի վերակառուցման ծրագրերից:

Սակայն կառավարությանը հաջողվել է ցրել դեսպատան մոտ հավաքվածներին: Երիտասարդները լրոգրողներին հայտնել են, որ կշարունակեն համերաշխության գործողություևնները Բաքվի կենտրոնի նաև այլ վայրերում: Այս մասին նշում է Haqqin.az-ը: