Համացանցում մեծ դիտումներ է  հավաքել Ամստերդամի բարերից մեկում նկարահանված տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես իռլանդացի զբոսաշրջիկը գրազ է գալիս իր ընկերների հետ, որ կարող է գլխիվայր կանգնած գարեջուր խմել: Սակայն դժբախտաբար փորձը ավարտվում է անհաջողություններով և վնասվածքներով: Այս մասին գրում է The Metro-ն:

Իռլանդիայի բնակիչները հռչակավոր են այն հանգմանքով, որ կարող են ցանկացած քանակի օլկոհոլ օգտագործել: Այդ երկրից զբոսաշրջիկը, որը այցելել է Հոլանդիայի մայրաքաղաք, որոշել է ապացուցել, որ իր ազգի ներկայացուցիչների համար խմելու ժամանակ մարմնի դիրքը ոչ մի կապ չունի:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է իռլանդացին կանգնում ձեռքերի վրա և սկսում խմել գարեջուր: Հանկարծակի նա կանգ է առնում և կորցնելով գիտակցությունը` գլխով ուժեղ հարվածում հենարանին: Ամենայն հավանականությամբ դա տեղի  ունեցել ալկոհոլային արբեցողության և ճնշումի բարձրացման պատճառով: Հնարքից ստացված վնասների մասին չի նշվում:

Youtube -ում հայտնված տեսանյութը արդեն հավաքել է 200,000 դիտում: