hraparak.am _ ը գրում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու նիստի ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունների ավագանիների միջև։
Վիճաբանության ընթացքում «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը միջամտեց և քիչ առաջ հայտարարված ընդմիջումից հետո, երբ Անի Խաչատրյանը միջանցքում էր, նրան մոտեցավ իր հետ բանավիճած անձը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը` փորձելով իր հարցերը պարզել Խաչատրյանի հետ։
Վերջինս, հակադարձելով նրան, ասաց՝ երկու մատերով աչքերդ կհանեմ։ Այս վիճաբանությունից հետո լրագրողները փորձեցին ՀՀԿ խմբակցության անդամից մեկնաբանություն ստանալ, որպեսզի պարզեն, թե որն էր վիճաբանության պատճառը և ինչու էր նա անընդհատ միջամտում խոսակցությունների, նա, սակայն, չպատասխանեց ոչ մի հարցի։