«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, փաստորեն, չգտնվեց այն «համարձակը», որը կվերցներ 013 HH 01 նոր պետհամարանիշը։ Այն որեւէ պատգամավորի չի հատկացվել՝ հայտնեցին ԱԺ լրատվականից։
Հիշեցնենք, որ մշտական հանձնաժողովների նախագահներից որեւէ մեկը չէր ցանկացել վերցնել չարաբաստիկ «13» թվով սկսվող համարը։ Նախ Նաիրա Զոհրաբյանն էր հրաժարվել, ապա նաեւ՝ մյուսները։
Բանն այն է, որ ԱԺ նախագահից եւ 3 փոխնախագահներից հետո հաջորդաբար 004HH01 համարանիշները պետք է հատկացվեն հանձնաժողովների նախագահներին, իսկ նրանք 9-ն են, 13-ը մնացել է անտեր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում