Պատահում է այնպես, որ լուսնային մետաղ արծաթն առանց պատճառի
սկսում է սևանալ՝ անկախ այն բանից, որ այն պարբերաբեր մաքրում և
փայլեցնում են:
Այսօր կխոսենք այդ երևույթի մի քանի տարածված բացատրությունների
մասին:
Եթե հավատանք հեքիմներին, ապա նրանք դա բացատրում են նրանով, որ
չար աչքից է, չէ՞ որ արծաթը հակաբակտերիալ հատկություն ունի
(այստեղից էլ հետևություն, թե ինչու է արծաթե սպասքը հարգի):
Ժողովրդական ավանդությունն ասում է՝ եթե սևանում է մատանին,
նշանակում է քեզ չամուսնանալու գիր են արել: Եթե ականջօղերն են
սևանում՝ ուժեղ չար աչք կա քեզ վրա: Իսկ ահա կրծքի վրայի խաչի
սևանալը ոչ մի լավ բան չի նշանակում:
Բայց այդ ամենը նաև գիտական բացատրություն ունի: Արծաթե իրերից
շատերը նաև պղինձ են պարունակում, որի թթվայնությունը խոնավության
և թարմ օդի ազդեցության տակ մեծանում է: Այդ պատճառով էլ ազնիվ
մետաղի վրա նստվածք է առաջանում, որը ժամանակի հետ հաստանում է:
Արտաքին սև շերտի հաստությունը կախված է ջրի շետ շփման
հաճախականությունից, եղանակային պայմանների փոփոխությունից, օդի
խոնավությունից:
Օրգանիզմի վիճակը նույնպես ազդում է արծաթե զարդերի արտաքին տեսքի
վրա:
Չարժե տագնապել, ավելի լավ է՝ փորձել հասկանալ պատճառը: Հենց կրծքի
վրա են տեղակայված ավելի շատ ճարպագեղձեր, այդ պատճառով էլ
շղթաները և կախազարդերը սևանում են հիմնականում քրտնարտադրության հետևանքով:
Պետք է ստուգել նաև հորմոնալ հավասարակշռությունը: Սթրեսը, ընդունած
դեղորայքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են
արծաթի սևանալու պատճառ լինել:
Հիշեք՝ արծաթի ինչպես մգանալը, այնպես էլ բաց գույն ձեռք բերելը կարող
է երիկամենրի կամ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներով
պայմանավորված լինել: Ամեն դեպքում պետք է բոլոր հնարավոր
պատճառները բացառելով հայտնաբերել հիմնական պատճառը:

Նյութի աղբյութը` ashxarhishurj.blogspot.am