Մեր օրերում դաջվածքներ շատ մարդիկ ունեն: Օրինակ՝ 18 տարին լրացած ամերիկացիների 42%-ն ունի առնվազն մեկ տատու։
Հայտնի աստղերը ևս բացառություն չեն կազմում և նրանցից շատերն ունեն դաջվածքներ։ Օրինակ՝ Մայլի Սայրուսը նախընտրում է մինիմալիստական և համեմատաբար փոքր չափերի դաջվածքներ, իսկ Դուեյն Ջոնսոնը մեջքին ունի մի մեծ, հսկայական դաջվածք։
Ահա, թե ինչ տատուներ ունեն այս 21 աստղերը։
Ջասթին Բիբերը բազմաթիվ տատուներ ունի, սակայն ամենամեծը նրա ոտքի վրա արված Հիսուս Քրիստոսի դիմանկարն է
Ռիհաննան երևս շատ դաջվածքներ ունի, որոնցից ամենահատկանշականը նրա կրծքերի ներքևի հատվածում պատկերված եգիպտական Իսիդա աստվածուհին է։
Ջոնի Դեփի ամենահայտնի դերը երևի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի Ջեք Ճնճղուկն էր։ Հավանաբար դա նրա ամենասիրելի դերն է եղել, դրա համար էլ ձեռքին դաջել է ճնճղուկի նկար և «Jack» անունը։
Հարի Սթայլսի դաջվածքների քանակը ևս մեծ է։ Մի անգամ երկրպագուները նրա որովայնին դաջված մեծ թիթեռ էին նկատել։
Մայլի Սայրուսը սիրում է իր մարմնի վրա անել կամ իր ընտանի կենդանիների, կամ էլ իր ամենասիրելի ուտելիքների դաջվածքները։
Անջելինա Ջոլին իր մարմնի վրա ժամանակին ուներ նախկին ամուսնու անունը, սակայն այդ դաջվածքն այլևս չկա։ Այժմ Ջոլին բազմաթիվ դաջվածքներ ունի, այդ թվում՝ իր երեխաների ծննդավայրերի աշխարհագրական անվանումները։