Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ հիացմունքով է խոսել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին, որի հետ աշխատել է «Բարսելոնայում»:
«Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի հետ: Նա աչքի է ընկնում գրեթե բոլոր հանդիպումներում: Մրցաշրջանի ընթացքում խփում է 60-70 գոլ: Նա խաղում է երեք օրը մեկ եւ երբեք վնասվածք չի ստանում: Մեսին ամբողջությամբ վերահսկում է իր մարմինը:
Մբապեին պետք չէ համեմատել երիտասարդ տարիների Մեսիի հետ: Հնարավոր է՝ նա կհասնի այդ մակարդակին: Մբապեն գերազանց խաղացող է, բայց պետք է հետեւել նրա կարիերայի ընթացքին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունեին «Մանչեսթեր Սիթին», «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Մոնակոյից» տեղափոխվեց ՊՍԺ: