«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը վստահ է, որ իր նախկին ակումբակից, 13 տարի «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալուց հետո «Էվերտոն» վերադարձած Ուեյն Ռունին կցանկանա «Օլդ Տրաֆորդում» գրավել Մոուրինյոյի գլխավորած թիմի դարպասը:
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Էվերտոնը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Չեմ կարծում, որ պետք է խուսափել նախկին թիմին գոլ խփելուց: Ցույց տվեք հարգանք, գոլ խփելուց էլ նշեք այն: Կարծում եմ՝ երկրպագուները կընդունեն դա: Ճանաչում եմ Ռունիին եւ վստահ եմ, որ նյարդային խաղ կլինի նրա համար, բայց նաեւ կվայելի իր պահերը: Նա կցանկանա գոլ խփել, քանի որ դա նրա աշխատանքն է»,- Գիգզի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Սեպտեմբերի 17-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: