Գերմանիայի առաջնության 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ֆելտինս Արենա» ստադիոնում հյուրընկալվեց «Շալկեին»:
Խաղն ավարտվեց Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթանակով: Մյունխենյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը:
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին՝ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: Րոպեներ անց իր առաջին գոլը «Բավարիայի» կազմում խփեց Խամես Ռոդրիգեսը: 75-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Արտուրո Վիդալը:
Այս խաղից հետո «Բավարիան» 12 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Շալկեն» 9 միավորով նահանջեց 5-րդ տեղ:
«Շալկե»-«Բավարիա»՝ 0:3
Գոլերը՝ Լևանդովսկի (25, 11մ), Խամես (29), Վիդալ (75)