Չիկագոի համալսարանի գիտնականները այն եզրակացության են եկել, որ համացանցի միջոցով ծանոթությունները ոչ թե մեծացնում, այլ փոքրացնում է բաժանման վտանգը ամուսնությունից հետո առաջին տարիներին: Գիտնականների այս եզրահանգումը հիմնված է սոցհարցման արդյունքների հիման վրա, որը անցկացվել է eHarmony օնլայն ծառայության միջոցով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Սոցհարցումը հավաքել է 19 հազար ձայն, որի վերլուծությունը հնարավորություն է տվել համեմատել զույգերի բարեկեցությունը, որոնք ծանոթացել են այս կամ այն ձևով: Պարզվել է, որ համացանցի միջոցով իրար հետ են ծանոթացել սոցհարցվածների 35%-ը, ընդ որում այս հարցվածներից ոչ բոլորն են  իրար գտել ծանոթությունների կայքերում: Համացանցի միջոցով ծանոթացածների միայն 45%-ն է հանդիպել իր երկրորդ կեսին ծանոթությունների կայքին, իսկ մնացածը ծանոթացել են այլ ձևերով:

Հետազոտության առաջատար մասնագետներից մեկի Ջոն Կակիոպոի խոսքերով համացանցի միջոցով իրար հանդիպած զույգերը սովորաբար ավելի տարեց, կրթված և հարուստ են եղել, քան ավանդական ճանապարհով ծանոթացածները: Ընդ որում այն զույգերը, որոնք ծանոթացել, ամուսնացել և բաժանվել են հետազոտության պահին ավելի քիչ է եղել: