Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատմել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին:
«Միլանում» մնացի, քանի որ դա իմ տունն է: Որոշեցի, որ դա ճիշտ որոշում կլինի: Երբեք չէի կարող հանդես գալ «Ինտերում»:
«Յուվենտուս» նույնպես չեմ պատրաստվում տեղափոխվել, քանի որ դեռ 4 տարվա պայմանագիր ունեմ «Միլանի» հետ»,- Դոնարումայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: