Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը սգի մեջ է այն բանից հետո, երբ Փորթեր Ռանչում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 34-ամյա սպա,ծագումով հայ Ջոն Գասպարյանը։
Նշում են, որ Գասպարյանը մոտոցիկլետով բախվել է մեքենայի, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է։
Սկսվել է քննություն՝ ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար։
Հայտնում են, որ սպան վթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում եւ այնտեղ էլ հենց մահացել է։
Գասպարյանը, որը ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննությամբ էր զբաղվում, սիրում էր մոտոցիկլետներ ու բազմաթիվ լուսանկարներ էր հրապարակում սոցցանցերում։ Նա ամուսնացած էր, ուներ 6 տարեկան դուստր։