Սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարեւելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: