Պնևմոնիան վտանգավոր հիվանդություն է, որը հայտնի է նաև թոքաբորբ անվամբ: Թոքաբորբի դեպքում հիվանդության մահացու ելքի հավանականությունը հասնում է 5%-ի, որոնցից 15-20 %-ը հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Այն չնայած բավականին տրածված հիվանդություն է, սակայն միշտ չէ, որ հստակ ու ժամանակին է ախտորոշվում հիվանդի մոտ: Թոքաբորբի զարգացման պատճառներն այն գործոններն են, որոնք առնչվում են շնչառական համակարգի օրգանների հետ: Հիվանդության բուժման մեթոդները մասնագետներն ընտրում են կախված հիվանդության հարուցիչից:
estet-portal.com-ը ներկայացրել է, թե ինչու է զարգանում այդ հիվանդությունն ու ինչպես կարելի է կանխել վերջինիս առաջացումը:
Ինչ է թոքաբորբն ու որոնք են զարգացման պատճառները
Թոքաբորբը հանդիսանում է աշխարհում երեխաների մահացության հիմնական ինֆեկցիոն պատճառը: Այս վտանգավոր ու անկանխատեսելի հիվանդությունն առաջացնում են`
· վիրուսները
· բակտերիաները
· սնկերը
Նման հիվանդության դեմ կարելի է պայքարել շնորհիվ ժամանակակից ախտորոշման ու ճիշտ բուժման: Հիվանդությունն ախտահարում է ալվեոլային նուրբ բշտիկները, որոնց շնորհիվ արյունը հագենում է թթվածնով:
Թոքաբորբի առառաջացման պատճառները
Թոքաբորբի առաջացման վրա ազդում են տարբեր հարուցիչները, ներբջջային մակաբույծները, բակտերիաները, սնկերն ու վիրուսները: Ընդ որում թոքաբորբի յուրաքանչյուր տեսակ աչքի է ընկնում հիվանդության յուրովի ընթացքով: Հիվանդության առաջացումը կարող է պայմանավորված լինել առաջացած բարդություններով, որոնք կարող են առաջանալ գրիպից, բրոնխիտից ու մրսածությունից հետո:
Հաճախակի հիվանդության առաջացումը կարող է պայմանավորված լինել պնևմոկոկի (Streptococcus pneumoniae) ու հեմոֆիլ ցուպիկի առկայությամբ: Հիվանդության հարուցիչներ կարող են լինել նաև
· լեգիոնելլան
· խլամիդիան
· միկոպլազման և այլն
Առողջ մարդու թոքերում գտնվում են ոչ մեծ քանակությամբ բակտերիաներ: Թոքերում միկրոօրգանիզմների հայտնվելու դեպքում, նրանք ոչնչացվում են իմունային համակարգի կողմից: Թոքաբորբի զարգացումը պայմանավորված է օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիաների պասիվությամբ: Այդ պատճառով, թոքաբորբով հիվանդանալու հավանականությունը առավել շատ առկա է այն մարդկանց մոտ, ում իմունային համակարգը թուլացած է, ինչպես նաև տարեց մարդկանց ու փոքր երեխաների մոտ:
Հարուցիչների ներթափանցումը թոքեր տեղի է ունեում անմիջապես շնչուղիների միջոցով:
Անհրաժեշտ է հիշել, որ անգամ առողջ մարդկանց քթըմպանում գոյություն ունեն թոքաբորբի որոշ հարուցիչներ:
Նշված հիվանդության առաջացումը կարող է նաև պայմանավորված լինել ախտոտված պաթոգեններով օդի ներշնչումով: Հեմոֆիլային ցուպիկի հետևանքով առաջացած թոքաբորբը օդակաթիլային ճանապարհով փոխանցվում է մարդուց մարդուն:
Թոքերի բորբոքման ախտանշաներն ու նշանները
Թոքերի բորբոքման հիմնական ախտանշանների թվին կարելի է դասել՝
· մաշկի գունատությունը
· մինչև 39-40° աստիճան բարձր ջերմությունը
· հազի առաջացումը, որը կարող է ուղեկցվել թարախային խորխով
· թուլությունը, կրծքավանդակի ցավերն ու հևոցը
· գիշերային ժամերին ուժեղ քրտնարտադրությունը
Հիվանդի թոքերը լսելու ժամանակ հնարավոր է նաև հայտնաբերել թոքերում խռխռոց: Սովորաբար թոքաբորբը բուժվում է ամբուլատոր պայմաններում, սակայն, սրտի և շնչառական անբավարարության,օբստրուկցիայի և պլեվրիտ դեպքում արդեն հիվանդին հանարով է որ հոսպիտալացնեն:
Թոքաբորբը հանդիսանում է կրկնվող հիվանդություն ու համապատասխան բուժման բացակայության դեպքում հնարավոր է անգամ մահցու արդյունք:
Թոքաբորբը բաժանվում է ՝
· սեգմենտար, որը տարածվում է թոքերի մեկ կամ մի քանի սեգմենտների վրա
· օջախային, որը զբաղեցնում է թոքերի որոշակի տարածք
· մասնակի, երբ հիվանդությունը ախտահարում է թոքի որոշակի հատված
· տոտալ, եթե ախտահարվում են ամբողջ թոքերը
Կանխարգելում ու թոքաբորբի զարգացման պատճառները
Թոքաբորբի առաջացումը հնարավոր է կանխել: Անհրաժեշտ է պարզապես վերացնել հարուցիչների հետ շփումը կամ բարձրացնել օրգանիզմի դիմացկունությունը: Նաև հնարավոր է կիրառել համալիր միջոցառումներ, որոնք թույլ կտան խանխել թոքերի բորբոքման առաջացումը.
· հետևել օրվա նորմալ ռեժիմին, հանգստանալ ու փորձել չքայքայել օրգանիզմը,
· հետևել սենյակի օդափոխման նորմալ ռեժիմին,
· նորմալ սնվել ու հնարավորության դեպքում խուսափել սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հետ շփումից,
· իրականացնել կոփվածությունը բարձրացնող պրոցեդուրաներ,
· զբաղվել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ու թողնել ծխելը,
· կատարել շնչուղիների գիմնաստիկա և այլն:
Թոքաբորբի առաջացումը կարող է կանխել նաև ամենամյա պատվաստումը, քանի որ թոքաբորբը հաճախակի առաջանում է որպես գրիպից հետո հանդես եկող բարդացում: Հատկապես ցուրտ եղանակին շատ կարևոր է ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, չանտեսել վիտամիների օգտագործումը:
Հոգ տարեք ձեր մասին ու եղեք առողջ