Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՈւԵՖԱ-ն խոստացել էր զրկել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության մասնակցությունից, եթե փարիզեցիները խախտեին ֆինանսական ֆեյր ֆլեյի կանոնները: Տեղեկացվում է, որ կազմակերպության վրա ճնշում են գործադրել եվրոպական գրանդ ակումբները:
ՊՍԺ-ի գլխավոր տնօրեն Ժան Կլոդ Բլանը այդ տեղեկությունը ստանալուց 48 ժամ հետո տրանսֆերի է հանել ՊՍԺ-ի 8 ֆուտբոլիստի: Նրանք են՝ Անխել դի Մարիան, Խավիեր Պաստորեն, Լուկաս Մոուրան, Յուլիան Դրաքսլերը, Ատեմ բեն Արֆան, Տիագո Սիլվան, Բլեզ Մատյուիդին և Սերժի Օրյեն, ընդ որում, փարզեցիներին հաջողվել է այդ ֆուտբոլիստներից վաճառել միայն վերջին երկուսին:
Սակայն դա մեծ հիասթափության պատճառ է դարձել ֆուտբոլիստների համար, քանի որ նրանք հասկացել են, որ անհրաժեշտ չեն թիմին:
Ամենայն հավանականությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերոնշյալ ֆուտբոլիստների մեծ մասը կհեռանա: