Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
«Փողը գոլեր չի խփում, ամեն ինչ կախված է խաղի որակից, որը ցուցադրում է թիմը: Միայն դա նշանակություն ունի: Կարևոր է կենտրոնանալ թիմի ելույթների վրա, ոչ թե առանձին ֆուտբոլիստի»,- Ռոբենի խոսքը մեջբերում է «L’Equipe»-ը:
ՊՍԺ-«Բավարիա» խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին: