«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Թիմո Վերները ստիպված է եղել փոխարինում խնդրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` «Բեշիթաշի» հետ խաղում (0:2) տրիբունաների աղմուկի պատճառով:
21-ամյա հարձակվողը, որը չի կարողացել հաղթահարել թուրքական թիմի երկրպագուների աղմկոտ աջակցության ճնշումը, փոխարինվել է հանդիպման 32-րդ րոպեին:
Ֆուտբոլիստը փորձել է ականջակալներով խաղալ, բայց դա նրան չի օգնել: Լքելով խաղադաշտը` Վերները ձեռքերով փակել է ականջները: