Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Չելսիից» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում.

«Չելսին» ավելի լավ տեսք ուներ, քան «Աթլետիկոն», և խաղի ընթացքում միշտ իրեն հարմարավետ էր զգում:

Ընդհանուր առմամբ, «Չելսին» արժանի խաղ ցուցադրեց, նրանք ուժեղ էին և մրցունակ: Մրցակիցն արժանի հաղթանակ տարավ, այնպես որ ինձ մնում է միայն շնորհավորել նրանց:

Մենք պետք է շարունակենք կատարելագործել մեր խաղը»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` «Չելսին» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Աթլետիկոյի» նկատմամբ Մադրիդում: Խաղի 40-րդ րոպեին մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածն ու բացել է հանդիպման հաշիվը:

Իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում Էդեն Ազարի փոխանցումից հետո Ալվարո Մորատան հավասարեցրել է հաշիվը: Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին էլ Միշի Բատշուային խփել է «ազնվականների» հաղթական գնդակը