ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում:
Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի` 3:0 հաշվով հաղթանկաով.
«Սա մեծագույն պատմության միայն սկիզբն է: Մենք ցանկանում էինք հզոր խաղ ցուցադրել հզոր թիմի դեմ:
«Բավարիայի» հետ խաղում պետք է կարողանալ արագ հարմարվել: ՊՍԺ-ն ապացուցեց, որ կարողանում է տիրել գնդակին, ինչպես նաև արդյունավետ լինել թոփ-ակումբների հետ խաղերում:
Կփորձենք պահպանել այս դինամիկան և շարունակել հաղթել»,- Մբապեի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` բավականին տպավորիչ խաղ ցուցադրեց «Բավարիայի» դեմ և կարողացավ նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ. խաղի 31-րդ րոպեին Էդինսոն Կավանին հենց Մբապեի փոխանցումից հետո գրավեց գերմանական թիմի դարպասն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը: