Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեն» ոչ-ոքի է խաղացել Լևերկուզենի «Բայերի» հետ՝ 1:1:
34-րդ րոպեին տուգանայինից կատարած հրաշալի հարվածով աչքի է ընկել տանտերերի կիսապաշտպան Լեոն Գորեցկան: Երկրորդ խաղակեսի միջնամասում Լեոն Բային խփել է պատասխան գնդակը:
Այս հանդիպումից հետո «Շալկեն» 10 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Բայերը» 8 միավորով 8-րդն է: