«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, որը ավտովթարի հետևանքով կոտրել է կողը, չի կարողանա խաղադաշտ դուրս գալ շուրջ 4 շաբաթ:
Արգենտինացի հարձակվողը հաստատապես չի մասնակցի«Չելսիի», «Սթոք Սիթիի» և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլիի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ուղևորվել էր Նիդերլանդներ` հայտնի կոլումբիացի երգիչ Մալումայի համերգին: Տաքսին, որով Ագուերոն մեկնում էր օդանավակայան, բախվել էր սյանը: