Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարզապես տանել չեն կարողանում ձանձրալի մարդկանց: Խոյը լի է էներգիայով եւ կենսուրախությամբ: Նա չի կարող շփվել պասիվ եւ ծույլ մարդկանց հետ: Այդ պատճառով Խոյերը մշտապես վիճում են Երկվորյակների հետ: Նրանց թշնամանքը հիմնված է Երկվորյակների դեպրեսիվ հակումների վրա:

Ցուլ

Ցուլերը շատ լուրջ, պատասխանատու եւ անզիջում մարդիկ են, որոնք տանել չեն կարողանում իրենց նմաններին: Ցուլերին դուր են գալիս բարյացկամ, սատարելու ունակ մարդկանց: Նրանք տանել չեն կարողանում Այծեղջյուրներին: Իսկ պատճառն այն է, որ վերջինների համար առաջին տեղում փողն է, իսկ ագահությունը ստիպում է քայլել մարդկանց գլուխների վրայով:

Երկվորյակներ

Երկվորյակներն անհանգիստ մարդիկ են, ինչի արդյունքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են խուսափել ձանձրալի մարդկանցից: Երկվորյակները դժվարությամբ են լեզու գտնում մռայլ Ձկների հետ:

Խեցգետին

Խեցգետինները չափազանց անվրդով են: Նրանք սիրում են հանդարտ եւ միանման կյանքի ռիթմը: Նրանք ոչ մի տեղ չեն շտապում: Խեցգետինների թիվ մեկ թշնամին Կարիճներն են: Խեցգետինները չեն սիրում չափազանց ակտիվ մարդկանց:

Առյուծ

Առյուծներն ինքնավստահ են: Նրանք կամային են, քաջ եւ տանել չեն կարողանում նրանց, ովքեր իրենց նման են: Նրանց գլխավոր թշնամին Կույսն է՝ նույնքան ինքնավստահ եւ ամբարտավան: Իսկ Առյուծը կարծում է, որ միայն մեկ Արքա կա՝ ինքը:

Կույս

Կույսերի մոտ ամեն ինչ միշտ պետք է իր տեղում լինի: Նրանք ամենաշատը վախենում են քաոսից, այդ թվում՝ մտքերի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են խուսափել ցանկացած անկարգությունից, որպեսզի նյարդային խանգարման, դեպրեսիայի եզրին չհայտնվեն: Այդ պատճառով Կույսերն ատում են Ջրհոսներին, որոնք ամենուր իրարանցում եւ քաոս են առաջացնում:

Կշեռք

Կշեռքները ներդաշնակություն են ճառագում: Նրանք բարեսիրտ ու խաղաղասեր են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում նրանց, ովքեր փորձում են հրամայել իրենց: Իսկ ամենաշատն ատում են, երբ իրենց վրա բղավում են: Այդ պատճառով Կշեռքներն ընկերություն չեն անում Խոյերի հետ: Խոյերը չափազանց իշխող եւ իմպուլսիվ են, իսկ Կշեռքները դա չեն հանդուրժում:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանը խաղաղ եւ հանգիստ է թվում: Բայց իրականում Կարիճները վրեժխնդիր եւ խորամանկ են: Նրանք ատում են երազկոտ Ջրհոսներին: Նրանց համար Ջրհոսները ձանձրալի ու անհեթեթ են: Կարիճը երբեք ընկերություն չի անի Ջրհոսի հետ եւ վերջ:

Աղեղնավոր

Աղեղնավորները լի են վստահությամբ, էներգիայով եւ առույգությամբ: Այս մարդիկ գլխավորում են ամենահաջողակ անհատների ցանկը: Աղեղնավորները վտանգավոր թշնամի չեն: Նրանք չեն կարող երկար ժամանակ զայրանալ նրանց վրա, ովքեր վիրավորել են իրենց: Նրանց անձնական կյանքում ամեն ինչ լավագույն կերպով է դասավորվում, աշխատանքում էլ նրանց ուղեկցում է հաջողությունը: Աղեղնավորները հարգված են եւ թշնամիներ, որպես այդպիսին, չունեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն անխոնջ են, գրեթե երբեք հոգնածություն չեն զգում: Նրանք երբեք նույն տեղում չեն մնում, միշտ միայն առաջ են ընթանում: Այդ պատճառով տանել չեն կարողանում ձանձրալի մարդկանց, որոնք չեն սիրում ակտիվ կյանք եւ նախընտրում են տանը նստել: Այծեղջյուրի թշնամին Խեցգետինն է:

Ջրհոս

Ջրհոսներին հատուկ է անկայունությունը: Նրանք շատ հետաքրքրասեր են, սիրում են նորանոր բաներ ուսումնասիրել: Նրանք ատում են մարդկանց, որոնք վարժվել են ամեն հնին եւ խիստ պահպանողական են: Ջրհոսը սկսում է խուճապի մատնվել, երբ ինչ-որ մեկի մոտ ամեն ինչ հստակ ծրագրված է: Ջրհոսի թիվ մեկ թշնամին Ցուլն է:

Ձկներ

Սա շատ խոցելի, հանգիստ եւ, ամենագլխավորը, ստեղծագործ նշան է: Ձկները տանել չեն կարողանում աղմկոտ եւ առույգ Աղեղնավորներին: Նրանք նույնիսկ փոքր-ինչ նախանձում են Աղեղնավորներին: Չէ՞ որ նրանց համար դժվար է նոր մարդու հետ ծանոթանալ, նրանք վախենում են, որ կխաթարվի իրենց խաղաղ եւ հարմարավետ աշխարհը:

Պարզվում է՝ թշնամական զգացմունքներն աստղագիտական մարտադաշտ են: Նախանձից, զայրույթից եւ անբարյացկամությունից չտառապելու համար խուսափեք կենդանակերպի նշանների ձեր թշնամիներից:

 

 Նյութի աղբյուրը՝ News.am