Ադրբեջանում առաջնագծում ծառայող զինվորականներին խստիվ արգելվել է բջջային կապից օգտվել ծառայության ընթացքում: Այսպես, ժամկետային զինծառայողի մոտ առաջին անգամ բջջային հեռախոս հայտնաբերելու դեպքում 10 օր բանտարկում են իր բոլոր հետևանքներով հանդերձ` ծեծ ջարդ, նվաստացում: Երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում դատապարտում են 3 տարվա ազատազրկման: Սպայի մոտ (անկախ պաշտոնից և կոչումից) առաջնագծի զորամասի ծառայող բջջային հեռախոս հայտնաբերելու դեպքում առաջին անգամ` նսեմացուցիչ (զուգարաններ մաքրելուց սկսած) մինչև ծանր ինժեներական աշխատանքներ 15 օր, երկրորդ անգամ մինչև 7 տարի ազատազրկում: Ադրբեջանական զինուժը այս կերպ միանգամից լուծել է պետական կամ ծառայողական գաղտնիքը հակառակորդին հայտնելու խնդիրը: Գիտեմ, որ ես հիմա մեր ծնողների և սպաների աչքի փուշը կդառնամ, բայց հենց իրենց կյանքը ինձ համար ավելի թանկ է քան իրենց վրդովմունքը իմ հանդեմ` ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼՎԻ...
Եթե հրապարակվի քանի դեպք է գրանցվել հակառակորդի կողմից խոցվելու բջջային կապից ուղղակի կամ անուղղակի (մարտկոցների լիցքավորում, կապի, անտենայի որոնում, հեռախոսի լույսի պատճառով հայտնաբերում և այլն) օգտվելուց ապա հավատացած եմ շատրերը կկիսեն իմ այս կարծիքը:
Ֆեյսբուք՝ Արշակ Զաքարյան