Android համակարգով գործող Samsung երորդ սերունդի պլանշետները համալրվել են ևս երկու մոդելով: 7 դյումանոց էկրան ունեցող պլանշետներին ավելացել են 8 և 10.1 դյույմանոց էկրան ունեցող պլանշետները: Նոր պլանշետների համար ինչպես նախկինում օգտագործվում է Intel պրոցեսորը:Այս մասին հաղորդում է Samsung Mobile Press-ը:
8 դյուիմանոց Galaxy Tab 3-ը մեծ մասամբ նմանվում է Ipad mini-ին առաջին հերթին էկրանի անկյունագծով և քաշով(314 գրամ): Պլանշետների չափերը հասնում են 209.8x 123,8x 7,4: Պլանշետը աշխատում է կրկնակի պրոցեսորի հիման վրա: Հիմնական տեսախցիկը ունի 5 մեգապիկսելանոց թույլտվություն, 1.5 գիգաբայթ հիշողություն:
10 դյուիմանոց Galaxy Tab 3-ը նույնպես աչքի չի ընկնում առանձնահատուկ հատկություններով: Պլանշետը ունի 1 գիգաբայթ հիշողություն: Կշիռը կազմում է 510 գրամ, իսկ չասերն են 243.1x176,1x7,95:
Երկու մոդելների վաճառքը որոշ շուկաներում սկսվելու է արդեն հունիսից: