«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը համաձայնության է եկել կատալոնացիների հետ մինչև կարիերայի ավարտը նախատեսված պայմանագիր կնքելու հարցում, հույս է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսսին ևս կերկարաձգի պայմանագիրը.
«Ակումբում ցանկանում են, որ Մեսսին մնա, նա ևս դա է ցանկանում:
Հույս ունեմ, որ այս պատմությունը երբեք չի ավարտվի, քանի որ Լեոն ունիկալ է և անհրաժեշտ է մեզ` հաջողությունների հասնելու համար: Ղեկավարությունը ևս այդպես է մտածում»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:
Հիշեցնենք` Լիոնել Մեսսին 2000 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: 30-ամյա արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը: