Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նույնիսկ մտածել չի ցանկանում այն մասին, որ «Բարսելոնան» կարող է այլևս հանդես չգալ Պրիմերայում:
Դել Բոսկեն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում ազգային առաջնությունը շատ բան կկորցնի.
«Ես միշտ հարցնում եմ ինձ, թե որտե՞ղ կխաղա «Բարսելոնան», եթե Կատալոնիայի անկախությունը ճանաչվի: Բայց նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել Իսպանիայի առաջնությունն առանց «Բարսելոնայի»: Դա թուլություն կլիներ Կատալոնիայի և մնացած բոլորի համար: Կարծում եմ, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» անհրաժեշտ են միմյանց»,- դել Բոսկեի խոսքերն է փոխանցում «TV3»-ը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակիցների ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախանալուն: