Հանրապետության տարածքում

Հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում

Հոկտեմբերի 12-ին և 15-ին՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: