Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ 50 տարեկանից երկար ապրում, մինչդեռ կենդանական աշխարհի շատ տեսակներ վերարտադրողական տարիքից հետո շատ չեն ապրում։
Phys.org–ը հայտնում է, որ մարդը կարողանում է ապրել մինչեւ խոր ծերություն, քանի որ նրա օրգանիզմում երկարակեցության հիմքում ընկած մեխանիզմներ կան։
Գիտնականները վերլուծել են 1950 թվականից առաջ ծնված՝ Յուտայի նահանգի 1.7 մլն բնակիչների եւ նրանց սերունդների տվյալները։ Պարզվել է, որ տղամարդկանց մոտ երիտասարդությունը պաշտպանող գեներ կան։ Ընդ որում, կանանց մոտ երկարակեցության համար պատասխանատու գեները գիտնականները չեն կարողացել պարզել։
Նախկինում Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլի գիտնականները պարզել էին, որ ծերացման վրա ազդում է սեռական ակտիվությունը։ Նրանց տվյալներով՝ ծերությունը կարող է վերարտադրության եւ երկարակեցության միջեւ փոխզիջման արդյունք լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ օրգանիզմը ստիպված է էներգիա ծախսել փոխանակման պրոցեսների համար։ Որքան շատ ռեսուրս է օգտագործվում վերարտադրողության համար, այնքան քիչ էներգիա է մնում հյուսվածքների եւ օրգանների վերականգնման համար։
Նյութի աղբյուրը` News.am