«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության ներքո, չնայած արդեն ձերբազատվել է վիրուսային վարակից, որը ազդում էր սրտի աշխատանքի վրա, այդ մասին տեղեկացնում է իսպանական AS-ը:
Կարվախալին մոտ կանգնած անձիք աղբյուրին հայտնել են, որ կիսապաշտպանը ազատվել է վարակից:
Ֆուտբոլիստի բուժումը ոչ ստերոիդային դեղամիջոցների և ասպիրինի միջոցով հաջող է ընթացել: Չնայած դրական տեղաշարժին՝ բժիշկները դեռևս դուրս չեն գրել խաղացողին, և դուրս գրման հստակ ժամկետը հայտնի չէ:
Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ իսպանացի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 2 ամիս: