«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Անգլիայի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին:
«Այնքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս այդ մրցանակին, սակայն հպարտանում եմ դրանով: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, ակումբի անձնակազմին, ովքեր օգնել են ինձ:
Կարծում եմ, որ նախորդ ամիսը լավագույնն էր կարիերայումս»,- Քեյնի խոսքը մեջբերում է «Evening Standard»-ը: