Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը գնահատել է «Ոսկե գնդակը» ստանալու իր շանսերը:
«Ոսկե գնդակը» շանս չունեմ: Կարծում եմ, որ այս տարի ինձնից լավ բազմաթիվ ֆուտբոլիստներ են եղել: Սակայն ուրախ եմ հավակնորդների թվում լինելու համար:
Չգիտեմ, թե արդյոք հետագայում կկարողանամ արժանանալ «Ոսկե գնդակի», սակայն այժմ դա իմ նպատակը չէ: Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլից հաճույք ստանալն է»,- Ազարի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: