Քիմ Քարդաշյանը, որը որոշ տվյալներով գտնվում է հղիության ութերորդ ամսում, ցանկանում է ուտել պլացենտան(ընկերք) երեխայի ծնունդից հետո: Այս քայլին 32 ամյա մոդելը գնում է, որպեսզի պահպանի իր գողոցկությունը ինչքան հնարավոր է շատ:

Ավելի վաղ Քենիա Վեսթի ընկերուհին կատարել էր այնպիսի երեսի ձգում, որը հնարավոր է տեսնել միայն վամպիրյան ֆիլմերում: Քիմի ձեռքի երակներից բժիշկները վերցրել են արյուն, այնուհետև հատուկ սարքի մեջ այնտեղից հեռացրել են տրոմբոցիտները, ինչից հետո շատ բարակ ասեղներով ներարկել են հայտնի մոդելի դեմքի մեջ:

Սակայն ինչպես պարզվեց միայն այսքանով Քարդաշյանը չի բավարարվել և դիմել է ավելի ծայրահեղ միջոցների իր երիտասարդությունը պահպանելու համար: Գրում է NY DailyNews-ը: «Ես իսկապես ցանկանում եմ անել դա»,- հայտարարել է Քարդաշյանը:

Նա այցելել է հիվանդանոց, որպեսզի բժշկի հետ խորհրդակցի իր պլացենտաի ուտելու հարցի շուրջ: Որոշ տվյալների համաձայն այդ երևույթը օգնում է կրծքով կերակրելուն և ցածրացնում է հետծննդաբերական դիպրեսիաներից առաջացման վտանգը:

Ընդ որում պետք է նշել, որ հայտնի մարդկանցից Քիմը առաջինը չէ, որ գնալու է այդպիսի քայլի: Այսպես իրենց երեխաների ծնվելուց հետո պլացենտան կերել են Ջենյուարի Ջոնսը և Հյու Հեֆների ընկերուհի Հոլի Մեդիսոնը, իսկ տղամարդկանցից Թոմ Քրուզը: