Խոյ

Եթե Խոյի քթի տակ կարմիր կտոր թափահարեք, նա կույր կձեւանա: Նրանք անդադար սլանում են առաջ՝ չմտածելով իրենց գործողությունների հետեւանքների մասին: Խոյերը չափազանց ինքնավստահ են եւ իմպուլսիվ: Նրանք ավելի շուտ սեփական աչքերը կհանեն, քան կկործանեն սեփական պատրանքների աշխարհը: Նրանք նաեւ չափազանց անհամբեր են եւ հակված են ամեն ինչ հապճեպ անել: Նրանք եսասեր են, միայն իրենց են լսում եւ հեղինակություն չեն ճանաչում:

Ցուլ

Ցուլերը չափազանց ծույլ են: Նրանք պատրաստ են ամբողջ օրը նստել բազմոցին եւ տեղից շարժելու ցանկացած փորձին կոշտ արձագանքել: Նրանք նաեւ մեծ կարծիք ունեն իրենց մասին, իրենց չափազանց կարեւոր են համարում: Նրանց երբեք չես կարող համոզել եւ բացահայտել հանցանքները, միեւնույն է՝ ամեն ինչ կժխտեն: Ցուլերը նաեւ եսասեր են ու ագահ:

Երկվորյակներ

Երկդիմի Երկվորյակներից հարկավոր է խուսափել: Նրանք հեշտությամբ կարող են բարեսրտության դիմակի տակ ատել: Կենդանակերպի այս նշանի ամենատհաճ հատկություններն ինքնասիրահարվածությունն ու շատախոսությունն են: Երկվորյակները նաեւ հաճախ տարվում են տարբեր բաներով, բայց երբեք գործն ավարտին չեն հասցնում, այդ պատճառով հաճախ նվնվում եւ նյարդայնանում են:

Խեցգետին

Էմոցիոնալ Խեցգետիններն ամեն օր կարող են արտասվել (երբեմն՝ ուրախությունից): Նրանք տառապում են տրամադրության մշտական անկումներից եւ կարող են հունից հանել իրենց հոռետեսությամբ: Եթե հայտնվեք Խեցգետնի կյանքում, նա այնպես կկառչի ձեզանից, որ պրծում չեք ունենա: Ամենաշատը նյարդայնացնում է այն, որ նրանք չափազանց նեղացկոտ են, բայց երբեք դա ուղղակի չեն ասի:

Առյուծ

Երբ խոսքը եսասիրության մասին է, Կենդանակերպի մյուս բոլոր նշանները հետին պլան են մղվում: Առյուծներն իրենց ամենաբարձր պատվանդանին են դնում: Մի խոսքով՝ Առյուծը կենդանիների արքան է, որն ամենուր նշում է իր տարածքը: Նրա սերը նվաճել կարելի է, բայց պատերազմել խորհուրդ չի տրվում:

Կույս

Խնդիրների մասին պատմելու համար Կույսերը լավագույն ընտրությունը չեն: Նրանք քննադատում են միշտ եւ բոլորին: Եթե անգամ մահվան մահճում լինեք, նրանք կկարողանան դրանում էլ ձեր մեղքը գտնել եւ ոչ մի փոխզիջման չեն գնա: Կույսերը կոպիտ են, անզուսպ, սարսափելի հոռետես: Նրանք ամեն ինչում հետին միտք են փնտրում, քանի որ բոլորի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեն:

Կշեռք

Կշեռքները կարող են վազել դատարկամիտ մարդու հետեւից՝ մոռանալով թանկարժեք գանձի մասին, որն իրենց կողքին է եղել: Նրանք պարզապես խենթանում են պաթոսի համար: Իրենց ցուցադրելու համար Կշեռքներն ունակ են ցանկացած ստորության: Նրանց գլխում քամի է, նրանք անհուսալի են, ծույլ, բացարձակ չեն կարողանում որոշումներ կայացնել:

Կարիճ

Կարիճները սարսափելի մանիպուլյատոր են, ինտրիգների արքան: Նրանք կարծում են, որ միայն ուժով եւ իշխանությամբ կարելի է հաջողության հասնել: Ոչ ոքի չեն վստահում, կարող են շատ ընկերասեր լինել՝ բարեհաճության արժանանալու համար, բայց աչքդ էլ չես հասցի թարթել, նա արդեն դանակ կխրի մեջքիդ: Միաժամանակ, նրանց դյուրին է նեղացնել, ինչի արդյունքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Հաճախ նախանձում են ուրիշներին եւ ամեն գնով փորձում են հասնել իրենց ուզածին:

Աղեղնավոր

Լավ կլիներ, Աղեղնավորները նրբանկատություն սովորեին, քանի նրանք միշտ թքած ունեն բոլորի վրա: Բայց նրանց, միեւնույն է, սիրում են: Նրանք անհոգ են եւ անպատասխանատու: Նրանց ծառայություն մատուցելով՝ շնորհակալության խոսքեր չես լսի, քանի որ Աղեղնավորները վստահ են, որ արժանի են դրան: Փոխարենը նրանք ջանք եւ ժամանակ չեն խնայում արկածների համար: Աղեղնավորները պատրաստ են սլանալ արկածների ընդառաջ՝ իրենց հետեւից քաշ տալով իրենց դժբախտ մտերիմներին:

Այծեղջյուր

Հոռետեսության հարցում Այծեղջյուրները հավասարը չունեն: Իրենց նվնվոցով ոչ միայն հունից հանում են շրջապատին, այլեւ հենց իրենց: Բայց եթե փորձեք Այծեղջյուրի կյանքում ինչ-որ բան փոխել, նրանք համառորեն կդիմադրեն եւ կկառչեն իրենց դժբախտություններից: Նրանք ամաչկոտ են, միաժամանակ՝ հպարտ եւ ամբարտավան:

Ջրհոս

Ջրհոսները խենթացնում են իրենց լավատեսությամբ: Նրանցից, կարծես, ուրախ շատրվան է ցայտում, որը նրանց պարզապես անկանխատեսելի է դարձնում եւ շփոթեցնում շատերին: Ջրհոսները ծայրահեղ են. կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Ջրհոսներն իրենք էլ չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց գլխում: Իրենց փորձագետ են համարում, այդ պատճառով պատրաստ են բոլորին եւ ամեն հարցում խորհուրդներ տալ:

Ձկներ

Գուցե ձկների շրջանում նաեւ շնաձկներ են լինում, բայց հիմնականում նրանք հոսանքի ուղղությամբ լողացող ծույլ ծածաններ են: Նրանք ապրում են իրենց սեփական աշխարհում եւ այնքան են փակվում, որ կարող են անցնել մահացող ընկերոջ կողքով եւ չնկատել: Նրանք ապրում են նվազագույն դիմադրության օրենքով, կյանքին նայում են ծույլ ձանձրույթով, չնայած երբեմն չափազանց էմոցիոնալ են լինում: Միաժամանակ, այնպիսի պահանջներ ունեն, որոնք ոչ մի ոսկե ձկնիկ չի կարող բավարարել: