«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարապետյանների կոնգլոմերատն անում է ամեն ինչ վարչապետի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները մինչեւ տարեվերջ ապահովելու համար, ինչը տեխնիկապես գրեթե անհնար է, քանի որ մինչեւ տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս:
Այնուհանդերձ, օրերս Մոսկվա վերադարձած Սամվել Կարապետյանը ռուսաստանաբնակ հայ գործարարներից մի քանիսի մասնակցությամբ հավաք է անցկացրել եւ ասել, որ կաշվից դուրս գալով էլ պետք է կարողանան ապահովել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները:
Ի դեպ, շատերին է տարակուսանք պատճառել, թե ինչ հեռուն գնացող նպատակներով էր Սերժ Սարգսյանը Ջերմուկում, եւ ինչու ջերմուկյան քսան միլիոնի «մասին» հայտարարեց հենց ինքը, ոչ թե տարին փակող վարչապետը։ «Շատ պարզ է ամեն բան,- ասացին մեզ հետ մասնավոր զրույցում,- Սերժ Սարգսյանի վաղուցվա երազանքն է Ջերմուկը դարձնել Բադեն-Բադեն, եւ Ջերմուկն այդ հնարավորություններն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում