Ցյուրիխում կայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության փլեյ-օֆ փուլի վիճակահանությունը:

4 ուղեգրերի համար 8 թիմերը միմյանց միջև կանցկացնեն անցումային հանդիպումներ՝ տնային և արտագնա:

Կազմվեցին հետևյալ զույգերը.

Հյուսիսային Իռլանդիա - Շվեյցարիա

Խորվաթիա - Հունաստան

Դանիա - Իռլանդիա

Շվեդիա-Իտալիա

Առաջին հանդիպումները կայանալու են նոյեմբերի 9-11-ին, պատասխանները՝ 12-14-ին: