Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրը Հայկական կաթողիկե եկեղեցու կաթողիկոս Ներսոս Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր ավելի վաղ ճանաչած հայերի ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:
Այցի ժամանակ Հռոմի Պապը հանդիպել է պատվիրակության անդմաների հետ: Նրանցից մեկը նշել է, որ ինքը ցեղասպանության զոհերի ժառանգ է, ինչին պոնտիֆիկոսը պատասխանել է.« 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եղել է հայերինը»,- այսպիսով վերահաստատելով հայերի ցեղասպանուևթյան իր ճանաչումը այն ժամանակ, երբ նա դեռևս ղեկավարում էր Բուենոս Այրեսի կաթողիկե եկեղեցին կարդին Խորխե Բերգոլիո անունով:
Յոթ տարի առաջ, երբ Բուենոս Այրեսում նշվում էր հայերի ցեղասպանության 91-րդ տարելիցը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Մերգոլիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը որպես « Օսմանյան Թուրքիայի ծանրագույն հանցագործություն հայերի և ամբողջ հումանիտար աշխարհի դեմ»:
Հայկական Դատի Հարավ Ամերիկյան ներկայացուցչության ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը նշել է, որ սա այսպիսի առաջին հայտարարությունն է պոնտիֆիկոսի կողմից Հռոմի Պապ և Հռոմեական Կաթողիկե եկեղեցու ղեկավար ընտրվելուց հետո: