Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Տոտենհեմի» հետ խաղից հետո խոստովանել է, որ գոհ է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղից:
«Իհարկե, նա կցանկանար գոլի հեղինակ դառնալ, սակայն չէի տեսնում, որ Կարիմն անհանգստացած է: Այն, ինչ արեց դրվագներից մեկում Լյորիսը, տեղի ունենում 10 տոկոս դեպքերում: Այսօր նրան հաջողվեց դա անել:
Տեսնում եմ, որ Բենզեման օրեցօր ավելի լավ է խաղում: Նա գոլի հեղինակ դարձավ «Խետաֆեի» հետ խաղում և կարող էր գրավել «Տոտենհեմի» դարպասը: Ուստի խնդրում եմ համբերություն»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն: