«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող:
Այդպիսին են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքները:
Սալահը, որի ակտիվում երկու գոլ և մեկ գոլային փոխանցման կա ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մարիբորի» հետ խաղում (7:0), ստացել է ձայների 51%-ը:
Երկրորղ տեղում հայտնվել է «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ Ջենք Թոսունը (33%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը:
Նշենք` Սալահը ճանաչվել էր նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շաբաթվա լավագույն խաղացողը, իսկ երկրորդ տուրի արդյունքներով լավագույնն էր ճանաչվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: