Կատալոնական «Բարսելոնաի» նախկին կիսապաշտպան Չավին հայտնել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկացել է ակումբը լքել դեռևս 2016/17 մրցաշրջանում:
«Մեսսիի հարսանիքի ժամանակ նեյմարն ինձ ասեց, որ ցանկանում է լքել ակումբը: Ես ցանկանում էի իմանալ այդ որոշման պատճառների մասին: Նա ինձ պատասխանեց, որ երջանիկ չի զգում իրեն «Բարսելոնայում»:
Նեյմարը հայտնեց, որ մտադրություն ունի տեղափոխվել ՊՍԺ և նոր փորձ ձեռք բերել Եվրոպայում: Կարծում եմ, որ նա և Մբապեն մեծ հնարավորություններ ունեն հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Չավիի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: